Անցնել հիմնական բովանդակությանը

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողով

Ընթացիկ
Armeina-Diaspora Summit

Ամփոփում

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը համագործակցում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ աջակցելով Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանի ու աշխարհի հայկական համայնքների միջև առավել համակարգված համագործակցության հնարավորությունների ստեղծմանը միտված նախաձեռնություններին։ Համագործակցությունն ամրագրվել է 2024 թվականի մարտին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով։ Այս համագործակցության շրջանակում Հիմնադրամն աջակցել է 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովի կազմակերպմանը։

Նպատակներ

  • Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդում՝ խթանելով երկխոսությունը, համագործակցությունը և Սփյուռքի առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընթացներում։

Արդյունքներ

  • Աջակցություն է ցուցաբերվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացմանը՝ նպաստելով ռազմավարական երկխոսության, նոր կապերի ձևավորման և Հայաստան–Սփյուռք համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։

Պատկերասրահ

Առնչվող ծրագրեր

Աջակցություն Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին
Հայկական ժառանգությունԱվարտված

Աջակցություն Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին

«Իզմիրլյան» հիմնադրամն աջակցել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին մի շարք ծրագրերի միջոցով, որոնք ուղղված էին երաժշտական կրթության զարգացմանը և տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար հնարավորությունների ընդլայնմանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Հայկական ժառանգությունԱվարտված

Աջակցություն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին

«Իզմիրլյան» հիմնադրամն աջակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ որպես Հայաստանի մշակութային հաստատություններն ամրապնդելու և բարձրորակ մշակութային փորձառությունների հասանելիությունը խթանելու իր հանձնառության մաս։ 2017 թվականին Հիմնադրամը ֆինանսավորել է Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացումը՝ լուծելով Հայաստանի առաջատար մշակութային վայրերից մեկի կարևոր ենթակառուցվածքային կարիքը։ Արդիականացված էլեկտրամատակարարման համակարգը նպաստել է համերգասրահի հուսալի և անխափան աշխատանքին՝ աջակցելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը և բարելավելով համերգների ու այլ մշակութային միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պայմանները։

Հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ
Հայկական ժառանգությունԱվարտված

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի տեխնիկական արդյունավետության բարելավում

«Իզմիրլյան» հիմնադրամն աջակցել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի տեխնիկական զինվածության բարելավմանը՝ կահավորելով երկու լսարան, որոնք օգտագործվում են հայերենի դասընթացների, սեմինարների, հանդիպումների և աշխատաժողովների համար։ Այս միջոցառումներն անվճար են և նպատակ ունեն աջակցել հայրենադարձների սահուն ինտեգրմանը Հայաստանի կյանքին։