Անցնել հիմնական բովանդակությանը

Նոր շունչ ԵՊՀ Իզմիրլյան գրադարանում

Նոր շունչ ԵՊՀ Իզմիրլյան գրադարանում
Նոր շունչ ԵՊՀ Իզմիրլյան գրադարանում

Իզմիրլյան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված առաջին խոշոր նախաձեռնություններից էր Երևանի պետական համալսարանի գրադարանի տեխնիկական և բովանդակային արդիականացման ծրագիրը։ 1996 թվականին հիմնադրամը զգալի դեր ունեցավ գրադարանի շենքի վերակառուցման և տեխնիկական վերազինման գործում, որը հետագայում կոչվեց Սարկիս և Մարի Իզմիրլյանների անունով։

Իզմիրլյան հիմնադրամի հետևողական աջակցության և կրթության ու գիտության զարգացման գործում ունեցած ներդրման շնորհիվ Գրքի նվիրման օրը նշանավորվեց ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ամբողջովին վերանորոգված առաջին հարկի վերաբացմամբ։ Նորարարական լուծումներով և թարմացված գործառական հայեցակարգով վերաձևավորված սրահն այժմ կրում է Հայաստանի ազգային հերոս Դիկրան Իզմիրլյանի անունը։

Հիմնանորոգման շրջանակում գրադարանի ենթակառուցվածքները համալիր բարելավվել են։ Վերակառուցվել է առաջին հարկի մուտքի սրահը, արդիականացվել են լուսավորության և օդափոխության համակարգերը, տեղադրվել է ժամանակակից ապակե տանիք։

Իր նորարարական և ոգեշնչող միջավայրով գրադարանը համալսարանական համայնքին կծառայի որպես գիտելիքի ստեղծման և նորարարական գաղափարների զարգացման հարթակ՝ նպաստելով ակադեմիական ու գիտական ներուժի լիարժեք բացահայտմանը։