Անցնել հիմնական բովանդակությանը

Կստեղծվի ագրոանօդաչու սարքերի ուսուցման նոր կենտրոն

Կստեղծվի ագրոանօդաչու սարքերի ուսուցման նոր կենտրոն
Կստեղծվի ագրոանօդաչու սարքերի ուսուցման նոր կենտրոն

«Իմ քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կստեղծվի ագրոանօդաչու սարքերի ուսուցման նոր նորարարական կենտրոն։

Ծրագրի նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան ագրո-դրոնների ուսումնական կենտրոն՝ ուղղված խելացի գյուղատնտեսության բոլոր ոլորտների զարգացմանը։ Ուսումնական կենտրոնը կառաջարկի կարճաժամկետ ուսուցման ծրագրեր ուսանողների, ֆերմերների և գյուղատնտեսության արդիականացման նպատակով ագրո-դրոնների կիրառմամբ հետաքրքրված բոլոր անձանց համար։

Ուսումնական մոդուլները կմշակվեն «My Step» հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությամբ՝ հիմնվելով լավագույն միջազգային փորձի վրա։