Անցնել հիմնական բովանդակությանը

«Գույքադարան»՝ հանուն հատուկ կարիքներով երեխաների հարմարավետության

«Գույքադարան»՝ հանուն հատուկ կարիքներով երեխաների հարմարավետության
«Գույքադարան»՝ հանուն հատուկ կարիքներով երեխաների հարմարավետության

Հատուկ կարիքներով երեխաների համար առանձնահատուկ կարեւորություն ունի անհրաժեշտ պայմանների ապահովումը և հարմարեցված միջավայրի ստեղծումը, որը տան պայմաններում բավականին բարդ է։ Անհրաժեշտ հատուկ գույքը Հայաստանում ձեռք բերելը հեշտ չէ, թանկ արժե, եւ բացի այդ, ժամանակի ընթացքում երեխայի կարիքները փոխվում են, ուստի նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտություն է առաջանում։ Այս հարցում ծնողներին աջակցելու եւ հատուկ կարիքներով երեխաների համար հարմարեցված միջավայր ապահովելու համար էլ ստեղծվել է «Գույքադարան» ծրագիրը։ Մեդիամաքսը զրուցել է ծրագրի իրականացնող «ՍՈՐՍ» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարինա Պարազյանի հետ՝ «Գույքադարան»-ի գաղափարի, դրա ընդլայնման եւ այդ ճանապարհին «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցության մասին։ Հատուկ գույքի արտադրություն։ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամը գործում է արդեն 10 տարի։ Գործունեության ընթացքում հիմնադրամը կարողացել է մի շարք ծրագրեր իրականացնել՝ աջակցելով հատուկ կարիքներով երեխաներին եւ ձևավորելով ծնողական կուռ համայնք։

Կարդալ ամբողջական պատմությունը (բացվում է նոր ներդիրում)Mediamax