Անցնել հիմնական բովանդակությանը

Ամեն ինչ սկսվեց երազանքից

Ամեն ինչ սկսվեց երազանքից
Ամեն ինչ սկսվեց երազանքից

Հաշմանդամություն ունեցող երեխաների երկու մայրեր` Մարինա Պարազյանն ու Լիլյա Կարապետյանը 2013-ին Երեւանում ստեղծեցին «Սորս» հիմնադրամը։ Կարճ ժամանակում այն դարձավ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական համայնք, որտեղ մեկտեղված են ջանքերը` բավարարելու երեխաների առողջապահական, վերականգնողական կարիքները։ Հիմնադրամը Երեւանում գործող ցերեկային խնամքի կենտրոն է՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որը նաեւ իրականացնում է երեխաների առողջության, ֆիզիկական եւ մտավոր զարգացման եւ նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր։ Դրանց իրականացմանը մասնակցում եւ աջակցում է նաեւ Իզմիրլյան հիմնադրամը։ Մեդիամաքսը զրուցել է «Սորս» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանի հետ։Ամեն ինչ սկսվեց երազանքիցՄարինա Պարազյանի կյանքում ամեն ինչ փոխվեց 11 տարի առաջ, երբ անսպասելի բացահայտեց, որ երեխան ծանր հաշմանդամություն ունի։ Մինչեւ երկու տարեկան բացարձակ առողջ մեծացող երեխայի կյանքում սկսվեց նախ հետազոտությունների, հետո բուժման եւ վերականգնողական խնամքի անվերջանալի շղթա։«Երբ առաջին անգամ գնում էի Եվրոպա՝ երեխայի հիվանդության սինդրոմն ուսումնասիրելու համար, միշտ այցելում էի վերականգնողական կենտրոններ։ Սրահները գունավոր էին, ամեն տեսակի ու ձեւի գույք կար, տարատեսակ հարմարություններ։ Շարունակ նայում ու մտածում էի՝ երանի այն օրը, երբ մենք էլ կունենանք նմանատիպ կենտրոններ։ Այնքան անհավատալի էր թվում այդ երազանքը։ Այնտեղ կային վերականգնողական թերապիայի եւ խնամքի համար ամենաանհրաժեշտ բաները, որոնք պարզ, հասարակ ու գունեղ էին, տրված էին պետության կողմից եւ թանկ էին: Օրինակ, մի բարձիկի արժեքը սկսվում էր 200 եվրոյից։

Կարդալ ամբողջական պատմությունը (բացվում է նոր ներդիրում)Mediamax